Կկայանա Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի շահառուների առաջին հանդիպումը
- Հրապարակվել է՝ 18/11/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է բոլոր հետաքրքրված անձանց մասնակցելու Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի շահառուների առաջին հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ին` ժամը 16:00-ին, Հոլիդեյ Ինն Երևան հյուրանոցի «Երևան» սրահում:
Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարական նախաձեռնություններից է, որի նպատակն է դառնալ նորարարությունների և համագործակցության բաց հարթակ։ Այն միավորում է ոլորտի նորարարներին, հետազոտողներին, տեխնոլոգիական ընկերություններին և ՏՏ մասնագետներին՝ խթանելու առաջատար հետազոտությունները, նորարարությունը և մշակումներիի զարգացումը Հայաստանում։
Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան ԱԲ վիրտուալ ինստիտուտի առաքելությանը, դիմելու ընթացակարգին, ինչպես նաև հնարավորություն կունենան հաղորդակցվելու ոլորտի գաղափարակիցների հետ։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://hightech.gov.am/hy/ai։
Ինստիտուտի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում։