Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագիծն ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստի օրակարգ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացության է արժանացել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին օրինագիծը և ընդգրկվել լիագումար նիստի օրակարգ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս նախագծով առաջարկում է 4 նոր կարգավորում, որոնցով Ռազմարդյունաբերության կոմիտեի համար իրավական և օրենսդրական դաշտում կսահմանվեն նոր գործառույթներ։

Օրինագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ առանձնացնելով հիմնական դրույթները, ընդգծելով նաև, որ առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի շուրջ արդեն իսկ բովանդակային քննարկում է տեղի ունեցել։  

Հարակից ելույթով հադես է եկել  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկա տարիներին ռազմարդյունաբերության ոլորտը կդառնա ՀՀ անվտանգության, գիտության և տնտեսության առանցքային հիմքերից մեկը, ինչին կնպաստի նաև ներկայացված օրինագծի ընդունումը։

Օրենքի ընդունման պարագայում նախատեսվում է Ռազմարդյունաբերության կոմիտեին տալ հնարավորություն մշակելու և ընդունելու 4 հիմնական կարգեր՝ մասնավորապես ռազմական ապրանքների և գույքի փորձանմուշների ֆինանսավորման, ռազմական կարիքների համար հատուկ ԳՀՓԿ աշխատանքների ձևավորման, համակարգման և կատարման կարգերի մշակման, ռազմական նշանակության ապրանքների, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ ԳՀՓԿ աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման և ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների արտադրության, ձեռքբերման և պահուստավորման կարգերը։  

Նմանատիպ գրառումներ