Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ողջունել է Ավիամոդելային 2-րդ փառատոնի մասնակիցներին

ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ «ԱՐԶՆԻ» ռազմական օդանավակայանում սեպտեմբերի 22-ին կայացել է Ավիամոդելային 2-րդ փառատոնը։ Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Բացման խոսքում նախարարի տեղակալ Մանթաշյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ Հայաստանում ավիամոդելիզմի խթանմանն ուղղված ջանքերի համար: Նա ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը, որոնք ոչ միայն նպաստում են նորարարությանը և ստեղծագործականությանը, այլև հարթակ են ստեղծում մասնագետների և էնտուզիաստների միջև գիտելիքների և հմտությունների փոխանակման համար: Նա նաև հույս է հայտնել, որ փառատոնը կաջակցի ավիամոդելիզմի հանրայնացմանը և հանրահռչակմանը

Փառատոնը, համախմբել էր ոլորտի մասնագետներին՝ փորձի փոխանակման, ցուցադրական թռիչքների և պատրաստված մոդելների ցուցադրության նպատակով:

Փառատոնի ընթացքում ներկայացվել  է երկու հարթակ՝ թռիչքուղի և ցուցադրական:

Թռիչքուղու հարթակում իրենց մոդելներով թռիչքներ են իրականացրել նախ պրոֆեսիոնալ և սիրողական ավիամոդելավարները, ապա՝ Հայաստանում գործող խմբակները, ԲՈՒՀ-երը և լաբորատորիաները:

Ցուցադրական հարթակում պատրաստի մոդելներով և ձեռքբերումներով ներկայացել են անհատ ավիամոդելավարները։ Այստեղ ևս հանդես են եկել  նաև գործող խմբակները, ԲՈՒՀ-երն ու լաբորատորիաները:

Արդեն 2-րդ տարին իրականացվող փառատոնն անցկացվում է Արմ Փրոջեքթ ՀԿ նախաձեռնությամբ։

Նմանատիպ գրառումներ