Ֆորմալ կրթության դերը և աշխատաշուկայի պահանջները․ քննարկում Digitec 2025-ի շրջանակում
- Հրապարակվել է՝ 13/10/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական

Հոկտեմբերի 12-ին Digitec 2025-ի շրջանակում անցկացված EdTech Talks by Armath կոնֆերանսի ընթացքում տեղի է ունեցել «Դիպլոմի ֆաբրիկա, թե՞ տաղանդի կենտրոն․ ի՞նչ նպատակ ունի ֆորմալ կրթությունը և արդյո՞ք այն լուծում է աշխատաշուկայի խնդիրը» թեմայով պանելային քննարկում։
Քննարկմանը մասնակցել է ՀՀ ԲՏԱ նախարարության Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, որն անդրադարձել է ֆորմալ կրթության կարևորությանը և առկա մարտահրավերներին:
Ենգիբարյանը նշել է, որ մասնագիտական կրթությունը պետք է արագ արձագանքի տեխնոլոգիական ոլորտի փոփոխվող պահանջներին։ Նրա խոսքով՝ այս խնդիրը հնարավոր է լուծել բուհերի և մասնավոր հատվածի ակտիվ համագործակցությամբ։ Ենգիբարյանը ներկայացրել է նաև մի շարք գործնական օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են տեխնոլոգիական ընկերությունները համագործակցում բուհերի հետ՝ համատեղ մշակելով և իրականացնելով կրթական տարբեր ծրագրեր:
Իր խոսքում Ենգիբարյանն անդրադարձել է նաև նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերին, որոնք նպաստում են ինչպես մասնագիտական կողմնորոշմանը, այնպես էլ կարողությունների և գործնական հմտությունների զարգացմանը:
Պանելային քննարկմանը մասնակցել են Keron Development Foundation-ի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման մագիստրոսական ծրագրի ղեկավար, բիզնես հաղորդակցության և ռազմավարության դասախոս Սերգեյ Թանթուշյանը, ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, Հայ-ռուսական համալսարանի Համակարգային ծրագրավորման և CAST հետազոտական կենտրոնի ղեկավար Սևակ Սարգսյանը, Technological Education Foundation-ի գործադիր տնօրեն Լևոն Թադևոսյանը: