Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մանակցել է Աշխարհատեղեկատվական համակարգերի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյան նոյեմբերի 20-ին  մասնակցել է  GIS International Day՝ Աշխարհատեղեկատվական համակարգերի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որն այս տարի անցկացվում էր «GIS խելացի քաղաքների համար»  թեմայով։

 Գևորգ Մանթաշյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, կարևորել Աշխարհատեղեկատվական համակարգերի օրվան նվիրված միջոցառման անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով

ամենօրյա աշխատանքում տվյալահեն քաղաքականությունների դերն ու նշանակությունը Հայաստանի առաջանցիկ զարգացման համար.

 «Այս միջոցառումն ուղղված է մեր հայրենինքին նվիրված աշխարհատեղեկատվական տեղեկությունները դասակարգելու, կանոնակարգելու և դրանց հիման վրա վերլուծություններ անելով քաղաքականություններ վարելուն», - նշել է Գևորգ Մանթաշյանը՝ հավելելով, որ սա կավելացնի  աշխատանքի արդյունավետությունը՝ տվյալահեն քաղաքականություններ վարելու ճանապարհին հնարավորություն ընձեռելով շոշափելի արդյունքներ գրանցել։

 GIS–ի միջազգային օրվան նվիրված միջոցառումները, որոնք Հայաստանում կարզմակերպվում և անցկացվում են «Գեովայբ» ընկերության կողմից 2021 թվականից ի վեր՝ նպատակ ունեն բացահայտելու, ուսումնասիրելու և քննարկելու GIS տեխնոլոգիաների կիրառումն՝ ի նպաստ Հայաստանի զարգացման, ներկայացնելու GIS ոլորտի նորագույն  միտումները, կիսվելու GIS-ի ներդրման հաջողված պատմություններով, հզորացնելու տեղական աշխարհատեղեկատվական համայնքը:

GIS International Day 2024-ն այս տարի  «Գեովայբ»-ն իրականացրել է AGBU-ի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հետ  համագործակցությամբ։

GIS միջազգային օրը նշվում է աշխարհով մեկ և համարվում է խոշոր և կարևոր ամենամյա միջազգային մասնագիտական տոն։

Նմանատիպ գրառումներ