Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Վարչապետը Դավոսում հանդիպել է Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենի հետ. վարչապետին ուղեկցել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենի հետ։ Վարչապետին ուղեկցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ 

 Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ Կառավարության և Goldman Sachs-ի միջև համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Կարևորվել են համագործակցության հեռանկարները Հայաստանի տնտեսական զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և նորարարական ու տեխնոլոգիական նախագծերի խթանման ուղղությամբ։ 

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության զարգացմանը։ Ջարեդ Քոհենը բարձր է գնահատել Հայաստանի դերը որպես տարածաշրջանային առևտրային և տնտեսական խաչմերուկ, ինչպես նաև երկրի ներուժը գլոբալ տեխնոլոգիական ոլորտում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ աշխատանքները և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։

Նմանատիպ գրառումներ