Սինգապուրում Հայաստանի նորանշանակ հյուպատոսի հետ քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հետագա ուղիները
- Հրապարակվել է՝ 10/01/2025
- Թեմաներ
- Մամուլի հաղորդագրություն
- Կարևոր
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունվարի 9-ին ընդունել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինին:
Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ԲՏԱՆ կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով թվայնացման, կիբերանվտանգության, հեռահաղորդակցության, պաշտպանական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, փոստային ծառայության և մի շարք այլ ուղղություններով իրականացվող աշխատանքներին։
Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ շատ տպավորված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներով։ Նա հավելել է, որ պատրաստակամ է նպաստել տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանն՝ առաջարկելով դիտարկել երկու երկրների ոլորտային ընկերությունների, այդ թվում նաև՝ ստարտափ ընկերությունների հետ փոխգործակցության հնարավորությունները:
Գևորգ Մանթաշյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Սինգապուրի կողմից գրանցած հաջողությունները շատ տպավորիչ են, սինգապուրյան փորձը ուսանելի կլինի Հայաստանի համար՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող ՏՏ ոլորտի զարգացման տեսլականը: