Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

12 ստարտափներ Նախարարության միասնական տաղավարով մասնակցել են «ԴիջիԹեք23»-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոկտեմբերի 13-15-ը միասնական տաղավարով մասնակցել է «ԴիջիԹեք23» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ ներկայացնելով հայկական ոլորտային 12 ստարտափների, որոնք ներգրավված են նախարարության դրամաշնորհային և պետական աջակցության ծրագրերում:

Ստարտափներից 6-ը եղել են «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շահառու.

  • ReEducate կրթական թվային հարթակը հիմնված է AR տեխնոլոգիաների վրա՝ դասապրոցեսը դարձնելով ինտերակտիվ:
  • FBF-ը ներկայացնում է սարք, որը տեքստը ցանկացած լեզվից թարգմանում է Բրայլյան այբուբենով՝ հասանելի դարձնելով ծանր տեսողական խանգարումներ և կուրություն ունեցող մարդկանց համար։
  • VRDrob հավելվածը, հիմնվելով AI և AR տեխնոլոգիաների վրա, հնարավորություն է տալիս փորձել և առցանց գնել ակնոցներ սմարթֆոնի օգնությամբ:
  • Blink համակարգչային հավելվածի մշակումը օգնում է նվազեցնել և կանխել թվային էկրանների օգտագործմամբ պայմանավորված մեջքի և աչքերի առողջական խնդիրները։
  • HI.BIONIK.HAND բարձր տեխնոլոգիական պրոդուկտներ նախագծող ստարտափը զբաղվում է վերին վերջույթի բիոնիկական պրոթեզի նախագծմամբ և արտադրությամբ:
  • AllClean-ը մաքրության ծառայությունների վիրտուալ հարթակ է, որը հնարավորություն է տալիս գտնել ծառայություն մատուցողներին մեկ վայրում, համեմատել բոլոր առաջարկները, տեսնել կարծիքներ և գնահատականներ, ընտրել
  • գնային ամենահարմար տարբերակը և պատվիրել։

Ընկերությունն օգտվել է եկամտային հարկի մինչև 95 տոկոսի չափով վերադարձի պետական աջակցության ծրագրից.

  • Addevice-ը բջջային արտադրանքի մշակման ընկերություն է, որը կենտրոնացած է ստարտափ և ձեռնարկատիրական ընկերությունների լուծումների վրա: Վերջին 8 տարիների ընթացքում Addevice-ը ստեղծել և փոխակերպել է ավելի քան 70+ բիզնես՝ ռազմավարության, նախագծման և ծրագրային մշակման շնորհիվ:

Ստարտափներից 3-ը եղել են «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի մասնակից. 

  • BioCentric-ը բիոտեխնոլոգիական ընկերություն է, որը փոխակերպում է դեղամիջոցների հայտնաբերումը, ձևավորումը և զարգացումը արհեստական բանականության և հաշվողական կենսաֆիզիկայի ինտեգրման միջոցով՝ նվազեցնելով ռիսկերն ու հնարավորություններ ստեղծելով բեկումնային դեղամիջոցների հայտնաբերման համար:
  • ATM ընկերությունը զբաղվում է հեռաբժշկական տեխնոլոգիաների մշակմամբ:
  • Parsl.ai ստարտափը հնարավոր է դարձնում որակապես բարելավել թե՛ արբանյակներից, թե՛ ԱԹՍ-ներից ստացվող պատկերների որակը, հեռացնել մշուշն ու բարելավել գույները:

__________________

  •  INOGATE-ը տեխնոլոգիական ընկերություն է, որն առաջարկում է անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությունը զարգացնելու առաջադեմ ծրագրային լուծումներ և օպտիկական գործիքակազմ:
  • AZAD Medical Devices հայ-շվեյցարական ընկերությունը զբաղվում է բժշկական ստերիլիզացման սարքավորումների արտադրությամբ՝ առաջարկելով ստերիլիզացման նոր մեթոդ՝ սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Նմանատիպ գրառումներ