Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ի՞նչ է եկամտային հարկի 50 տոկոսի չափով պետական աջակցությունը

Աջակցության նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի զարգացումը:

Հաշվարկվում և տրամադրվում է 2024թ. հունվար և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար՝ նոր ընդունված աշխատողների մասով պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2025թ. մարտի 1-ն է:

Կարող են դիմել այն տնտեսվարող սուբյեկտները

  • որոնց գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) 90 և ավելի տոկոսը կազմում են տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 26.1, 26.2, 26.3, 30.3, 58.2, 62.0, 63.1 խմբերում ներառված գործունեությունից եկամուտները (իրացման շրջանառությունը).
  • որոնք ներգրավել են առնվազն 10 նոր աշխատող, որոնք 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ չեն հանդիսացել․

Համեմատության մեկնարկային կետը կլինի 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ գրանցված աշխատողների թիվը։

  • որոնք դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:

Ինչպե՞ս դիմել

Ներբեռնե՛ք և լրացրե՛ք անհրաժեշտ փաստաթղթերի ձևանմուշները.

Լրացված ձևանմուշներն ու պահանջվող փաստաթղթերն ուղարկեք՝

տարբերակ 1. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին

տարբերակ 2. e-request.am հարթակում.

  • ընտրե՛ք «իրավաբանական անձ» դաշտը,
  • դիմումն ուղղե՛ք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
  • վավերացրե՛ք էլեկտրոնային ստորագրությամբ:

Իրավական տեղեկատվություն

Կարդացե՛ք

ՀՀ կառավարության 21.12.2023թ․ թիվ 2328-Լ որոշումը: