Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

  • LEAP տեխնոլոգիական համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում՝ մի հարկի տակ համախմբելով համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունների, ներդրողների, փորձագետների: 2025 թվականին ևս hամաժողովը խոստանում է լինել ավելի ազդեցիկ՝ ներգրավելով ավելի քան 200000 այցելուներ և ավելի քան 1800 ցուցադրող ընկերություններ աշխարհի տարբեր անկյուններից: LEAP-2025-ը նաև առանձնանում է բազմաթիվ նորարարական ծրագրերով՝ ներառյալ ստարտափերի մրցույթներ, ֆորումներ և հատուկ պանելային քննարկումներ, որոնք ուղղված են նորագույն տեխնոլոգիական ուղղությունների զարգացմանը: Կայք՝ https://onegiantleap.com/

  • «VivaTechnology» միջոցառումն արդեն 9 տարի շարունակ համարվում է Եվրոպայի ամենահեղինակավոր և առանցքային տեխնոլոգիական միջոցառումներից մեկը: Այն միավորում է տեխնոլոգիական ոլորտի էկոհամակարգի ամենաճանաչված ու որոշիչ դեր ունեցող դերակատարներին: Միջոցառումն առանձնանում է իր լայնածավալ պանելային քննարկումներով և թեմատիկ համաժողովներով, որտեղ ձևավորվում են համագործակցության նոր ուղիներ և հաստատվում գործարար կապեր ոլորտի հայտնի ներկայացուցիչների ու որոշում կայացնողների միջև: Այս միջոցառումն ապահովում է հարթակ, որտեղ նորարարական գաղափարները ներկայացվում են ներդրողներին և գործընկերներին` նպաստելով տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը և գլոբալ խնդիրների լուծմանն ուղղված համագործակցության խթանմանը: Կայք՝ https://vivatechnology.com/

  • GITEX-ը համարվում է Մերձավոր Արևելքի ամենախոշոր և կարևորագույն տեխնոլոգիական միջոցառումներից մեկը: Այն առաջին անգամ անցկացվել է 1981 թվականին և արագորեն դարձել է կարևոր հարթակ նորարարական տեխնոլոգիաների ցուցադրման և խոշոր տեխնոլոգիական ընկերությունների, նորաստեղծ բիզնեսների, կառավարական ներկայացուցիչների և ներդրողների հանդիպման համար: GITEX-ի հիմնական նպատակն է ներկայացնել աշխարհի առաջատար տեխնոլոգիաները, նորարարական լուծումները և թվային փոխակերպման գործընթացները: Ցուցահանդեսում ընդգրկված են մի շարք ոլորտներ՝ արհեստական բանականություն, կիբեռանվտանգություն, 5G տեխնոլոգիաներ, ամպային հաշվարկներ, բլոկչեյն, ֆինթեխ, խելացի քաղաքներ և այլն: Ակնկալվում է, որ 2025 թվականին միջոցառումն է՛լ ավելի մասշաբայաին կլինի և կշարունակի ներկայացնել նորարարական տեխնոլոգիաները՝ դառնալով հարթակ համագործակցության, համաշխարհային տեխնոլոգիական միտումների քննարկման և ցանցային կապերի համար: Կայք՝ https://www.gitex.com/