Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչությանն է վերապահված  տեղեկատվական և կիբեռանվտանգության կառավարման և զարգացման համակարգի ներդրման, գրագիտության բարձրացման, կիբեռանվտանգության կարողությունների ազգային շրջանակի ձևավորման, Հայաստանի Հանրապետության բնակչության թվային գրագիտության բարձրացման և թվային գործիքների կիրառման ծավալների աճին ուղղված ծրագրերի իրականացման, կիբեռանվտանգության և փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման կենտրոնի ստեղծման աշխատանքերը /Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն բաժնի» 21, 21.4, 28, 29 կետեր/, ինչպես նաև ՀՀ Կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 183-Լ որոշման՝ N 1 հավելվածի «Հայաստանի թվայնացման ռազմավարություն» բաժնի 4.3 կետի և N 2 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետի կատարումն:

Ելնելով ներկայիս թվային վերափոխման և կիբեռանվտանգության մարտահրավերներից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջնահերթություն է տալիս կիբեռգրագիտության պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։ Այս քաղաքականությունը նպատակ ունի ստեղծել ազգային ռազմավարություն, մշակել ուսումնական ծրագրեր, կազմակերպել հանրային և մասնագիտական իրազեկման միջոցառումներ, ինչպես նաև ուսումնասիրել և տեղայնացնել միջազգային լավագույն փորձը՝ Հայաստանի պահանջներին համապատասխան։ Դրա շրջանակում նախատեսվում է աջակցել տվյալների պաշտպանությանը և թվային գործիքների կիրառման զարգացմանը՝ նպաստելով երկրի թվային գրագիտության մակարդակի բարձրացմանը։

   Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
  •  Բարձրագույն կրթություն
  • Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում
  • Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ աշխատանքային ընթացակարգերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  •  Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում                 
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
  • Կրթական ծրագրերի մշակման կամ պետական քաղաքականությունների ձևավորման փորձ

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է 2026 թվականի հունվարի 13-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 21.01.2025թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17, 

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով. 
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները. 
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: 

Դիմումի ձևը կցվում է: