Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչությանն է վերապահված  «Ամպայինն առաջին» քաղաքականության մշակման և համարժեք ընթացակարգերի և ենթակառուցվածքների մշակումն ու գործարկումը                 / Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 24.6 (ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիր) միջոցառում/, ինչպես նաև ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 884-Լ ««Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին» որոշման կատարումն:

Ելնելով ներկայիս թվային վերափոխման մարտահրավերներից՝ Նախարարության գործառույթների շարքում նախատեսվում է ներառել նաև կիբեռանվտանգության, ամպային քաղաքականության, հանրային տվյալների, թվային (էլեկտրոնային) կառավարման, թվայնացման ստանդարտների և կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային նույնականացման համակարգի (eID) բարեփոխումների գործընթաց՝ ապահովելու անվտանգ և հուսալի հասանելիություն առցանց ծառայություններին։ Մշակվել են «Կիբեռանվտանգության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքների նախագծերը, ընդունվել է «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին ՀՀ կառավարության որոշումը, վերանայվում է Հայաստանի թվայնացման ռազմավարությունը, որն ընդգրկելու է թվային փոխակերպման առանցքային միջոցառումները: Ակտիվ է թվայնացման ոլորտում միջազգային համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների հետ: Բազմակողմ ձևաչափում իրականացվում է EU4Digital ծրագիրը: ԵԱՏՄ կառույցի թվային օրակարգով իրականացվում է ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծում, աշխատանքներ են տարվում Միության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման ուղղությամբ: Նախատեսվում է բազմաթիվ նոր համակարգերի ներդրում:

   Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
  •  Բարձրագույն կրթություն
  • Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում
  • Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ աշխատանքային ընթացակարգերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  •  Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում                 
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
  • Կրթական ծրագրերի մշակման կամ պետական քաղաքականությունների ձևավորման փորձ

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է 2026 թվականի հունվարի 13-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 21.01.2025թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17, 

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով. 
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները. 
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: 

Դիմումի ձևը կցվում է: