Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Կապի և փոստի վարչության կապի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-32.2-Մ2-4)  մրցույթ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության կապի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-32.2-Մ2-4)  պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է: 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության կապի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-32.2-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արտաքին  մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՈՒՍԱՊԱՏՃԵՆՆԵՐ

Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի հունվարի          16-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions  էլեկտրոնային հասցեով՝  քսանչորսժամյա ռեժիմով:

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ 

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի ձետրվարի 18-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3):  Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ 

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը՝ 267,072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար  յոթանասուներկու ՀՀ դրամ):

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/  հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

 «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf 

  • «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,

հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-01-17, էլեկտրոնային փոստի հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։):