Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Խնդրում ենք ընտրել նախընտրելի տարբերակ(ներ)ը։

Japan IT week 2025 (23-25 ապրիլի 2025 թվական, Տոկիո, Ճապոնիա)
«Ճապոնական ՏՏ շաբաթ 2025» միջոցառումը, որը Ճապոնիայում ամենամեծ ՏՏ ցուցահանդեսն է, տեղի է ունենալու 2025 թվականի ապրիլի 23-25-ը ժամանակահատվածում մայրաքաղաք Տոկիոյում։ Այն ներառում է հետևյալ ուղղությունները՝

  • համակարգերի մշակում, շահագործում և սպասարկում,
  • թվային փոխակերպում, կառավարում/բիզնես պլանավորում, DX խթանում, արտադրություն, մարդկային ռեսուրսներ, հաշվապահական հաշվառում, դաշտային կառավարում,
  • մարքեթինգ, վաճառքի խթանում/պլանավորում, հասարակայնության հետ կապեր, գովազդ, վաճառք,
  • էլեկտրոնային առևտուր, շուկայի զարգացում/լոգիստիկա հետևյալ ոլորտների համար։

 

SusHi Tech Tokyo 2025 (08-10 մայիսի 2025 թվական, Տոկիո, Ճապոնիա)
«Sustainable High City Tech Tokyo» կամ «SusHi Tech Tokyo» միջոցառումն Ասիայում ստարտափերի ամենամեծ միջոցառումներից մեկն է։ Այն տեղի է ունենալու 2025 թվականի մայիսի 8-10-ը ժամանակահատվածում Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։
Բարձր տեխնոլոգիաներով կայուն քաղաք ստեղծելու հայեցակարգի ներքո Տոկիոյի քաղաքային ղեկավարությունը խթանում է միջոցառումը՝ քաղաքային խնդիրների և մարտահրավերների լուծումները փոխանցելու համար: