ՀՀ զինանշան

Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագիրը կամրապնդի Հայաստանի տնտեսական դիմակայունությունը

Home/ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագիրը կամրապնդի Հայաստանի տնտեսական դիմակայունությունը/

ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագիրը կամրապնդի Հայաստանի տնտեսական դիմակայունությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Գևորգ Մանթաշյանը բարձր է գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ շարունակական համագործակցությունը, խոսել է մեկնարկող ծրագրի կարևորության և դրանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բաղադրիչի առկայության մասին: Նախարարի առաջին տեղակալը շեշտել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը տնտեսության՝ նոր հնարավորություններ ստեղծող շարժիչ ուժն է: «Նման գործընկերներ ունենալը մեզ համար պատիվ է և մեծ պատասխանատվություն: Հուսով ենք, որ նոր ծրագրերի շնորհիվ կբարձրացնենք ոչ միայն մեր դիմակայունությունը, այլև ազգային մրցունակությունը», - ասել է Գևորգ Մանթաշյանը: ՀՀ [...]

ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագիրը կամրապնդի Հայաստանի տնտեսական դիմակայունությունը2023-12-08T13:24:06+00:00

Աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է գնման մրցույթ՝  2024թ. «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում  «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի  հաղթող ընկերությունների Աքսելերացիոն ծրագիրն իրականացնելու համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 25 շահառու հանդիսացող հաղթող ընկերություններին աջակցել բիզնես մոդելավորման, ֆինանսական պլանավորման, աճի ռազմավարությունների մշակման, մարքեթինգի, ֆոնդահայթայթման, ներդրողների առջև գործարար ծրագրի ներկայացման և այլ կարողությունների ու հմտությունների մակարդակի առաջխաղացման աշխատանքներում: Ընկերություններին կտրամադրվեն աքսելերացիոն դասընթացներ՝ իրենց գաղափարներն առևտրայնացնելու հնարավորության և տնտեսությունում նոր արժեք ստեղծելու նպատակով: Ծրագրի մրցույթի ընդհանուր  բյուջեն կազմում է առավելագույնը 15,000,000 ՀՀ դրամ: Աքսելերացիոն ծրագիրն իրականացնելու գնման մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են հետևյալ [...]

Աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ2023-12-08T12:18:05+00:00

Ինկուբացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է գնման մրցույթ՝ 2024թ. «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի հաղթող ընկերությունների համար Ինկուբացիոն ծրագիր իրականացնելու նպատակով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 50 շահառու հանդիսացող հաղթող ընկերություններին աջակցել գաղափարի վավերացման, նախատիպի մշակման, նվազագույն կենսունակ պրոդուկտի մշակման և բիզնեսի առաջխաղացման աշխատանքներում: Ընկերություններին կտրամադրվեն ինկուբացիոն դասընթացներ՝ իրենց գաղափարներն առևտրայնացնելու հնարավորության և տնտեսությունում նոր արժեք ստեղծելու նպատակով: Ծրագրի մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ: Ինկուբացիոն ծրագիրն իրականացնելու գնման մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են հետևյալ հղումով: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 590 075, [...]

Ինկուբացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ2023-12-08T09:51:14+00:00

Գործերի կազմակերպման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 24-33.4-Մ2-1) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը` 1) իրականացնում է նախարարության (info@hti.am) և գործերի կազմակերպման վարչության (secretary@hti.am) էլեկտրոնային փոստի նամակագրությունը, ինչպես նաև MTC CMS էլեկտրոնային հարթակին հետևելու աշխատանքները. 2) իրականացնում է փաստաթղթերի վիճակագրական տվյալների հաշվառումը և հաշվետվության տրամադրում. 3) իրականացնում է նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի ստորագրությամբ ելից գրությունների առաքումը «mulberry» համակարգով, էլեկտրոնային փոստով և սուրհանդակային ծառայության միջոցով: 4) իրականացնում է Նախարարության մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության փաստաթղթերի արխիվացման աշխատանքները. 5) Մասնակցում է Նախարարի, Նախարարի տեղակալների, Գլխավոր քարտուղարի մոտ քաղաքացիների ընդունելությունը և արդյունքների ամփոփման և հաշվառման աշխատանքներին 6) Մասնակցում է նախարարության պահեստի և տնտեսական գույքի վարման աշխատանքներին. 7) մասնակցում է [...]

Գործերի կազմակերպման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 24-33.4-Մ2-1) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ2023-12-07T18:33:57+00:00

Վարչապետին է ներկայացվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք: Զեկույցներով հանդես են եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի տեղակալները: Զեկուցվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների քանակը 2022 թվականի համեմատ այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով կրկնապատկվել է: Ոլորտի աշխատակիցների թիվն աճել է 30 տոկոսով: Նախորդ տարվա ընթացքում արտահանվել է ընկերությունների արտադրանքի 82 տոկոսը, իսկ այս տարի այդ թիվը հասել է 92 տոկոսի: Ներկայացվել [...]

Վարչապետին է ներկայացվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը2023-12-08T10:47:50+00:00

Նախարարի տեղակալը UNIDO-ի Գլխավոր համաժողովի շրջանակներում մասնակցել է մի շարք միջոցառումների, հանդիպումներ ունեցել UNIDO-ի ղեկավարների հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Գլխավոր համաժողովի 20-րդ նստաշրջանին։  Միջոցառման շրջանակներում նախարարի տեղակալը մասնակցություն է ունեցել «Արդար գլոբալիզացիա. նորարար լուծումներ վաղվա արդյունաբերության համար» խորագրով նստաշրջանի աշխատանքներին (Fair Globalization: Innovative Solutions for the Industry of Tomorrow): Անդրադարձ է եղել նաև UNIDO-ի կողմից իրականացվող Հայաստանում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ազգային ռազմավարության ծրագրի և դրա իրականացման ճանապարհային քարտեզի մշակմանն ուղղված աշխատանքներին:  Դավիթ Սահակյանը որպես բանախոս մասնակցել է նաև «AIM Global. Ներառական արհեստական բանականություն. արդյունաբերությունում և արտադրությունում թվային բաժանման կամրջում» խորագրով թեմատիկ հարակից միջոցառմանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է կառավարման ոլորտում արհեստական բանականության ինտեգրման ուղղությամբ [...]

Նախարարի տեղակալը UNIDO-ի Գլխավոր համաժողովի շրջանակներում մասնակցել է մի շարք միջոցառումների, հանդիպումներ ունեցել UNIDO-ի ղեկավարների հետ2023-12-07T09:11:35+00:00

Արաբական արդյունաբերական կազմակերպության նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Կահիրեում հանդիպել է Արաբական արդյունաբերական կազմակերպության նախագահ Մոխթար Աբդելլաթիֆին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը և Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։ Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարությունը, նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ոլորտային ընկերությունների կարողությունների զարգացմանը և արտադրանքի առևտրայնացմանը։ Մոխթար Աբդելլաթիֆին իր հերթին ներկայացրել է Արաբական արդյունաբերական կազմակերպության տեսլականը, այն է՝ տեղայնացնել տեխնոլոգիաները և բարձրացնել տեղական արտադրության հարաբերակցությունը արդյունաբերության տարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, դրանց իրագործելիության հնարավորությունները: Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ստեղծելու [...]

Արաբական արդյունաբերական կազմակերպության նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները2023-12-07T06:36:03+00:00

Հայտարարության օրինակ (Հասարակության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 24-33.6-Մ2-1) Ժ/Պ

Հասարակության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի  Հասարակության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 24-33.6-Մ2-1) ( ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ) Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը` իրականացնում է նախարարության գործունեությունը պատշաճ լուսաբանելու աշխատանքները. իրականացնում է բաժնին տրամադրված իրավական ակտերի և դրանց նախագծերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակման, անհրաժեշտության դեպքում դրանց լուսաբանման ու հանրային քննարկմանը կազմակերպման աշխատանքները. իրականացնում է նախարարի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսների, հարցազրույցների, ճեպազրույցների, հայտարարությունների կազմակերպման, մամուլի հաղորդագրությունների պատրաստման և նախարարության պաշտոնական կայքում ու ԶԼՄ-ներում հրապարակման աշխատանքները. իրականացնում է բաժնին տրամադրված նյութերը, հաղորդագրությունները, փաստաթղթերը և իրավական ակտերն ու դրանց նախագծերը նախարարության պաշտոնական կայքում հրապարակումը, անհրաժեշտության դեպքում դրանց լուսաբանումն ու հանրային քննարկում կազմակերպման [...]

Հայտարարության օրինակ (Հասարակության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 24-33.6-Մ2-1) Ժ/Պ2023-12-06T13:58:19+00:00