Նախագահ Վահագն Խաչատուրյանը նախարար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ այցելել է Ռազմարդյունաբերության կոմիտե
- Հրապարակվել է՝ 09/10/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ Ռազմաարդյունաբերողի օրվան ընդառաջ, այցելել է Ռազմարդյունաբերության կոմիտե և «Դավարո» ընկերություն:
Նախագահը շրջայց է կատարել կոմիտեում, ծանոթացել աշխատանքային և շենքային նոր պայմաններին:
Նախարար Հայրապետյանը նախագահին է ներկայացրել ընթացիկ աշխատանքներն ու իրականացվող ծրագրերն ինչպես նաև առաջիկա նախագծերը։
Շրջայցի ավարտին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի առաջիկա անելիքները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։