Ավարտվել է պետական աջակցության տրամադրման համար 1-ին եռամսյակի հայտերի ընդունումը
- Հրապարակվել է՝ 22/05/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորություն
- Պաշտոնական

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի շրջանակներում 2025 թվականի 1-ին եռամսյակի համար հայտերն ընդունվել են ապրիլի 22-ից մայիսի 20-ը ներառյալ։
Մայիսի 21-ի դրությամբ ստացվել է 463 հայտ, որոնցից.
- 297-ն՝ աշխատանքային միգրանտների,
- 151-ը՝ նոր աշխատողների ներգրավման,
- 15-ը՝ կադրերի վերապատրաստման համար։
Հայտադիմումները ներկայացվել են 295 տնտեսավարողների կողմից։
Ներկայում՝ հայտերը դիտարկման և մշակման փուլում են։
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակում պետական աջակցության տրամադրման, ինչպես նաև շահութահարկով հարկման բազայի որոշման համար բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված պաշտոնների համապատասխանության վերաբերյալ իրազեկում: