Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանին. քննարկվել են համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ
- Հրապարակվել է՝ 05/02/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 4-ին հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի գլխավորած պատվիրակության հետ։
Մխիթար Հայրապետյանն ընդգծել է կրթություն-գիտություն-արտադրություն կապի կարևորությունը, տեխնոլոգիական ուղղվածությամբ բուհերի ու ֆակուլտետների կողմից նորարարության վրա հիմնված գիտահետազոտական ծրագրերի և աշխատանքների մշակումն ու իրականացումը։ Նախարարն անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված 7-ամյա ծրագրին, ներկայացրել նոր օրենսդրությամբ սահմանված ուղղություններով ուսանողների, ստարտափների, ոլորտում ներգրավված մասնագետների համար սահմանված բարեփոխումներին։ Անդրադարձ է կատարվել նաև նախարարության ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին, «ՀՀ հարկային օրենսգրքում» կատարված նոր կարգավորումներին, որոնցով հատկապես R&D աշխատանքներում ներկայացված աշխատակիցների համար սահմանվել են հարկային արտոնություններ։
Գոռ Վարդանյանն իր հերթին ներկայացրել է տեխնոլոգիական կրթության առաջընթացին ուղղված ծրագրերը, ձեռքբերումները, ինչպես նաև ծագած խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Անդրադարձ է կատարվել նոր օրենքի շրջանակում ենթաօրենսդրական ակտերի ընդունման, ՀԱՊՀ֊ի բազային գիտահետազոտական լաբորատորիաներում աշխատող գիտական աշխատակիցների համար սահմանված բարեփոխումների շրջանակին, մասնագետների վերապատրաստման գործընթացներին և ոչ միայն։
Քննարկվել է նախարարության մի շարք ծրագրերի՝ այդ թվում «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի, «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում գործակցության նոր հնարավորությունների ստեղծման շրջանակներին: Քննարկվել է համագործակցության մի շարք առաջարկներ՝ նորարարության, ստարտափ էկոհամակարգի զարգացման, ինժեներական կրթության, նոր մասնագիտությունների ձևավորման ընթացքում կադրային կապիտալի ձևավորման, նախարարութուն-բուհ համագործակցության ընթացքում առաջ քաշված ոլորտային խնդիրներին համատեղ լուծումներ տալու հնարավորությունների վերաբերյալ:
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ համատեղ աշխատանքային խմբերի միջոցով գործողությունների ճանապարհային քարտեզների մշակման շուրջ։