Քննարկում՝ Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու շուրջ. Մխիթար Հայրապետյանն ընդունել է Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակությանը
- Հրապարակվել է՝ 30/01/2025
- Թեմաներ
- Մամուլի հաղորդագրություն
- Կարևոր
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 29-ին ընդունել է հնդկական Micron Instruments ընկերության տնօրեն և սեփականատեր Վիկրամ Սանգալի և GTB հոլդինգի նախագահ Գրիգոր Տեր֊Ղազարյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՏԱՆ ՌԱ կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը:
Պատվիրակությունը նախարարին է ներկայացրել Micron Instruments Pvt Ltd-ի գործունեությունը, որը բարձր ճշգրտության ինժեներական արտադրության առաջատարներից է աշխարհում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումային հնարավորությունները՝ Հայաստանում նոր արդյունաբերական արտադրություն հիմնելու նպատակով, այդ թվում՝ համատեղ գիտական հետազոտությունների հիման վրա:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել համապատասխան շահագրգիռ կողմերի հետ քննարկումներին և դիտարկել պետական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը՝ հաջող և կայուն գործընկերության ապահովման նպատակով: