Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հետ
- Հրապարակվել է՝ 18/07/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացմանը ու ներդրումային միջավայրի զարգացմանը: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ ԵՄ գործընկերների հետ շարունակական համագործակցության հարցերին։
Նախարար Հայրապետյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և նորարարական հնարավորությունները՝ ընդգծելով Բուլղարիայի, ինչպես նաև ԵՄ մյուս երկրների հետ միջազգային համագործակցության նոր ուղիներ ստեղծելու և համատեղ նախաձեռնություններն իրական ծրագրերի վերածելու անհրաժեշտությունը։