Հրաշալի հանդիպում ունեցա նախարար Մխիթար Հայրապետյանի հետ. Մայքլ Կրացիոս
- Հրապարակվել է՝ 09/08/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական

Սպիտակ տան՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ երեկ ունեցած հանդիպմանը։
«Հրաշալի հանդիպում ունեցա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։
Հայաստանը ձևավորել է բարձր զարգացած տեխնոլոգիական ոլորտ՝ նշանակալի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արտահանմամբ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք ամերիկյան ԱԲ կարողություններին ավելի մեծ հասանելիության ապահովման և Հայաստանի՝ ամերիկյան թվային էկոհամակարգի հետ ավելի լայն ինտեգրման հնարավորությունները», — նշել է նա։