ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն այցելել է HyePeak ընկերություն
- Հրապարակվել է՝ 07/10/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական

Հոկտեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն այցելել է HyePeak ընկերություն՝ տեղում ծանոթանալու տպասալիկների նախագծման, արտադրության և հավաքման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Նախարարի տեղակալը շրջել է ընկերության տարածքում, ծանոթացել արտադրական կարողություններին, կիրառվող սարքավորումներին և տեխնոլոգիական լուծումներին։ Շրջայցի ընթացքում Սիմոնյանին է ներկայացվել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները՝ ներառյալ տպասալիկների նախագծում, նախատիպավորում, հավաքում, ինչպես նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) իրականացում։
Նախարարի տեղակալը կարևորել է ընկերության գործունեությունը՝ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, գիտության և տնտեսության, ինչպես նաև ինժեներական կրթության և արտադրության միջև կապի ամրապնդման տեսանկյունից։
Այցի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, մասնավորապես, պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորությունները և մասնագիտական ներուժի ներգրավման ուղիները։