Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Կառավարությունը հաստատել է Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված երկու նոր կարգերը

Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական գործընթացների համատեքստում ՀՀ կառավարությունը հունիսի 20-ի նիստում հաստատել է երկու նոր` «Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման» և «Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (R&D) իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման» կարգերը։

Այս կարգերով ոչ միայն ամրանում են երկու շատ կարևոր գործընթացների` պետական փորձարկումների անցկացման և R&D-ի ֆինանսավորման իրավական հիմքերը, հստակեցվում են պետական կառավարման համակարգի պատասխանատու մարմինների գործառույթները և գործընթացների ժամկետները, այլ նաև երկու կարգն էլ ունեն մշակութաստեղծ կարևորություն,  մասնավորապես՝

1. R&D կարգով պաշտպանական նոր արտադրատեսակներ ստեղծելու գործընթացում առաջին անգամ ներմուծվում է տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակների (TRL) եզրույթը։ Նոր արտադրատեսակների ստեղծմանն ուղղված ֆինանսավորումը և  արդյունքների տնօրինման գործընթացները զարգանալու են տեխնոլոգիական պատրաստիության մակարդակների բարձրացման տրամաբանությամբ։

 2. Պետական գերատեսչությունների կողմից փորձարկումների համար անհրաժեշտ գույք տրամադրելու   բոլոր գործառույթները և ծախսերը դառնում են կանխատեսելի և հաշվարկելի՝ հիմք դնելով  պետական փորձարկումների ճկուն և արագ ինստիտուտի կայացմանը։

Նմանատիպ գրառումներ