Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հոդվածը՝ հեղինակավոր Forbes ամսագրում

Օգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։

Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ ընդունելիս առաջնայինը պետք է լինի ոչ թե առկա ռեսուրսների գնահատումը, այլ այն, թե որքանով է երկիրն ունակ ստեղծելու անհրաժեշտ հիմքեր՝ կայուն տեխնոլոգիական զարգացման համար։

Այս համատեքստում Հայաստանը ներկայացվում է որպես երկիր, որն այսօր գուցե չունի ժառանգական արտադրական հզորություններ (legacy foundries), սակայն ունի հուսալի ատոմային էներգիա, ռազմավարական հանքային պաշարների հասանելիություն և խոր արմատներ ունեցող հարուստ ինժեներական ավանդույթներ։ Նախարարի համոզմամբ՝ հենց այս բաղադրիչներն են, որ ստեղծում են ապագայի վրա հիմնված վստահելի հիմք՝ տեխնոհամակարգերի զարգացման համար։

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև NVIDIA և Firebird ընկերությունների կողմից Հայաստանում հայտարարած 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծին, որը, նախարարի խոսքով, վկայում է այն մասին, թե ինչպես են տեխնոլոգիական ոլորտի առաջատարները վստահություն ցուցաբերում Հայաստանի նկատմամբ՝ որպես ապագայի տեխնոհաբ։

Հոդվածի հղումը՝ How To Enter Emerging Semiconductor Hubs Strategically։

Նմանատիպ գրառումներ