«Ներուժ» ծրագրի շրջանակում` բնապահպանական ստարտափների ստեղծման հնարավորություն
- Հրապարակվել է՝ 02/05/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական

Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի բնապահպանական ոլորտում գործող կազմակերպությունների և մասնագետների մասնակցությամբ։
Քննարկման օրակարգում էր նաև բնապահպանական ստարտափների ստեղծման հարցը և դրանց հնարավոր աջակցությունը ԲՏԱ նախարարության «Ներուժ» ծրագրի շրջանակում տրամադրվող դրամաշնորհների միջոցով։
Հանդիպման ընթացքում իրենց փորձն ու նախաձեռնություններն են ներկայացրել մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Armenia Tree Project-ը, Maqur Hayastan-ը, Ecoparsec-ը, Green Green-ը, Կանաչ Երևան-ը, Կանաչ Հայաստան-ը և Barewind-ը։
Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության ոլորտի ավելի քան քսան մասնագետ և ակտիվիստ, այդ թվում՝ հայրենադարձներ Ռուսաստանից, Իսրայելից և ԱՄՆ-ից։