Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը
- Հրապարակվել է՝ 04/07/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 3-ին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանի, Firebird ընկերության համահիմնադիրներ Ռազմիգ Հովակիմյանի (գործադիր տնօրեն) և Ալեքսանդր Եսայանի հետ հանդիպմանը:
Քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար:
Վարչապետը կարևորել է նախագծի կյանքի կոչումը և ընդգծել ՀՀ Կառավարության աջակցությունը՝ շեշտելով, որ այն նոր ազդակ կհաղորդի և էական ազդեցություն կունենա Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու առաջընթացի ապահովման գործում:
Ռազմիգ Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը նախագծին աջակցելու համար և մանրամասներ ներկայացրել առաջիկա քայլերի վերաբերյալ:
Ակնկալվում է, որ նախագծի շրջանակում կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք։