Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին

Հոկտեմբերի 29-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները՝ կարևորելով երկու երկրների միջև նորարարական ներուժի և փորձի փոխանակման հնարավորությունները։ Քննարկման առանցքում են եղել նաև կիբեռանվտանգության, արհեստական բանականության (ԱԲ) և տիեզերական գործունեության ոլորտներում համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով տվյալ ուղղություններում Հայաստանի աճող ներուժը։

Իր խոսքում նախարար Հայրապետյանը բարձր է գնահատել դեսպանի այցը՝ որպես Հայաստանի և Արգենտինայի միջև տեխնոլոգիական ու գիտակրթական կապերի ամրապնդման կարևոր քայլ։ Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ընթացքը՝ ընդգծելով ոլորտի էկոհամակարգի ձևավորման առաջընթացը։ Նա նշել է, որ նախարարությունն իրականացնում է ռազմավարական նախաձեռնություններ՝ ուղղված նորարարական միջավայրի ձևավորմանը, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, կրթական ու գիտահետազոտական ծրագրերի աջակցմանը և միջազգային համագործակցության խորացմանը։

Դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացը՝ պատրստակամություն հայտնելով նպաստել երկու երկրների տեխնոլոգիական համագործակցության խորացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի ձևավորման հեռանկարները՝ ընդգծելով փորձի փոխանակման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։

Նմանատիպ գրառումներ