Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ 

 

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

  Նախարարարության  կանոնադրական խնդիրներից բխող  կոնկրետ հանձնարարականների իրականացման դեպքով՝ 

Ֆինանսատնտեսագիտական վարչության գործառույթներից է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական կառավարումը, որը բարդ գործընթաց է և ներառում է մի շարք ռազմավարական և գործառնական խնդիրներ՝ ուղղված ընկերության ֆինանսական կայունության և արդյունավետության ապահովմանը: Նախարարության համակարգում ներկայումս գործունեություն են ծավալում 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ 12 առևտրային կազմակերպություններ և 2 ՊՈԱԿ: Աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով նախարարության կողմից խստացվել են հաշվետվողականության մեխանիզմները՝ ամսական եռամսյակային և տարեկան կտրվածքով, ինչը բերել է աշխատանքների ծավալների ավելացման: Միջանկյալ հաշվետվությունների ընդունման, ուսումնասիրության և համեմատական ցուցանիշների վերլուծության ծավալները ևս ընդլայնվել են:

Որպես հիմնական խնդիրներ առանձնացվում են՝ 

  1. Ֆինանսական կայունություն

Պետական մասնակցությամբ ընկերությունները պետք է ապահովեն եկամուտների ու ծախսերի հավասարակշռությունը՝ պահպանելով ֆինանսական կայունությունը:

  1. Արդյունավետության  բարձրացում

Նպատակն է նվազեցնել ծախսերը և բարձրացնել շահութաբերությունը՝ պահպանելով որակական չափանիշները:

  1. Պետական շահերի պաշտպանություն

Պետությունը, որպես բաժնետեր, պետք է ապահովի, որ ընկերության գործունեությունը համապատասխանի պետական շահերին և պետության  ռազմավարական նպատակներին:

Հիմնական գործիքներն են՝

  1. Բյուջետային պլանավորում

Կազմվում է ընկերության ծախսերի և եկամուտների նախահաշիվների կազմում, կանխատեսումների իրականացում

  1. Վերահսկողություն 

Կիրառվում են ֆինանսական վերահսկողության մեխանիզմներ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և թափանցիկության ապահովման համար:

  1. Հաշվետվողականություն
    Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • «Տնտեսագիտություն» կամ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • հայերենի, ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում,
  • իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,                 
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:          

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 03.02.2026թ

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 30.01.2025թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17, 

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով. 
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները. 
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: 

 Դիմումի ձևը կցվում է: