Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը` 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների                  իրականացման դեպքով՝ անհրաժեշտություն է առաջացել Ռազմարդյունաբերության կոմիտեի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման  վարչությունում ներգրավել փորձագետ.

        ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների  ծրագրով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն է  վերապահված ՀՀ ռազմարդյունաբերական գիտահետազոտության զարգացումը: ՀՀ ԲՏԱ նախարարությանը վերապահված լիազորությունների իրականացման շրջանակում նախատեսվում է․

  1. ԳՀՓԿ աշխատանքների իրականացման ժամանակ ի հայտ եկած գործընթացային, օրենսդրական, մտավոր սեփականության, ԳՀՓԿԱ արդյունքի սերիական արտադրության տանող գործընթացի խնդիրների գույքագրման, դրանց լուծման ճանապարհների մշակման, ԳՀՓԿԱ գործընթացների քարտեզագրման և օպտիմալացման ուղիների մշակման, պայմանագրերի վարման ժամանակակից թվային գործիքների և տեղեկատվության թվայնացման գործընթացի աջակցման, ապասառեցման ենթակա ֆինանսական միջոցների հիմքերի ուսումնասիրության նպատակով։ 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • Տնտեսագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • հայերենի, ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում,
  • իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,                 
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:          

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2026 թվականի հունվարի  25-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 24.01.2025թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17, 

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով. 
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները. 
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: 

 Դիմումի ձևը կցվում է: