ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնել է Ինկուբացիոն ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր) նախատեսված «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի 2024թ. շահառու հանդիսացող սկսնակ ընկերությունների համար։
«Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի շահառու հանդիսացող մինչև 50 հաղթող Ընկերություններին (այսուհետ՝ Ընկերություններ) աջակցել գաղափարի վավերացման, նախատիպի մշակման, նվազագույն կենսունակ պրոդուկտի մշակման և բիզնեսի առաջխաղացման աշխատանքներում: Ծրագրի շրջանակներում Ընկերություններին կտրամադրվի ինկուբացիոն դասընթացներ՝ իրենց գաղափարներն առևտրայնացնելու հնարավորության և տնտեսությունում նոր արժեք ստեղծելու նպատակով:
Ծրագրի բյուջեի առավելագույն չափը կազմում է 10,000,000 (տաս միլիոն) ՀՀ դրամ:
Սույն գնման մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 14-րդ օրվա ժամը 10:00-ն (15.12.2023թ․) հետևյալ հղումով՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=9903871:
Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.hti.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 14-րդ օրվա ժամը 10:00-ին (15.12.2022թ․):
Գնման մրցույթի ծածկագիրն է՝ 2024/05:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Գոռ Եսայանին՚
Հեռախոս` 010 590 075, 010 590 174
Էլ. փոստ`