«Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագիր «Աճի փուլ» բաղադրիչ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023 թվականի «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակներում հայտարարում է «Աճի փուլ» դրամաշնորհային մրցույթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 60,000,000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ:
«Աճի» փուլ բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել աճի փուլում գտնվող ընկերություններին, որոնք մասնակցել են 2023 թվականին «Ներուժ 4.0» աքսելերացիոն ծրագրին և իրենց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
Դրամական հատկացման բյուջեն կազմում է 60,000,000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած 3 ընկերությունների միջև տրամադրելով յուրաքանչյուրին մինչև 30 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում:
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պահանջները սահմանված են հրավերով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (www.armeps.am համակարգի օգտագործման ուղեցույց) մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 24-րդ օրվա ժամը 16:00-ն (08.01.2024) հետևյալ հղումով՝
https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=9959600
Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2023/05:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Գոռ Եսայանին
Հեռախոս` 010 590 075, 010 590 174
Էլ. փոստ` neruzh@hti.am