Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նպատակ

DigiWeek-ի նպատակն է ամբողջ աշխարհից մեկ տեղում հավաքվել տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետների և քաղաքականություն մշակողների՝ քննարկելու տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները:

Նկարագիր 

2021թ. hոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն առաջին անգամ Հայաստանում իրականացվել է «DigiWeek 2021» միջոցառումը։

«DigiWeek 2021»֊ն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցությամբ։

«DigiWeek 2021»-ը հագեցած է եղել գիտական և տեխնոլոգիական նորարարությունների, արհեստական բանականության և վենչուրային ֆինանսավորման վերաբերյալ թեմաներով։

«DigiWeek 2021»-ի շրջանակում, մեկ շաբաթվա ընթացքում, հագեցած օրակարգով տեղի է ունեցել տեխնոլոգիական ոլորտի միջոցառումների շարք.

«Talent Matters», «Թվային փոխակերպում. Շփում վաղվա հետ», «Digitec Expo», «Դիջիթեք գագաթնաժողով», «Koreez» մրցանակաբաշխություն «Գիտություն և կայունություն» գագաթնաժողով, «DigiWeek». արհեստական բանականություն» գագաթնաժողով, «DigiWeek. վենչուրային» գագաթնաժողով:

Թիրախ խումբ

Տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներ և քաղաքականություն մշակողներ:

Լրացուցիչ տեղեկություններ

  • «DigiWeek 2021»֊ի շրջանակներում 16-րդ անգամ իրականացվել է «Digitec Expo» ամենամյա միջոցառումը, որն եղել է երբևէ ամենաընդգրկունը․ մասնակցել են 100-ից ավելի ընկերություններ, որոնք 60-ից ավելի տաղավարներում ներկայացրել են իրենց պրոդուկտները և ծառայությունները:
  • 2021թ. առաջին անգամ տեղի է ունեցել նաև «Digi Tech Summit»-ը, որին մասնակցել են նաև միջազգային ընկերությունների ղեկավարներ, պետական գործիչներ, անվանի գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից։
  • ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՀՄ) և Հայաստանի օպերատորների միությունը ներկայացրել են «Թվային փոխակերպում` կապ վաղվա հետ» միջոցառումը։
  • «Hyetech Showcase»-ը Երևանում և Գյումրիում ներկայացրել է, թե ինչպես գտնել տաղանդավոր աշխատուժ Հայաստանում և Հայաստանից դուրս:
  • «Koreez» մրցույթի շրջանակներում պարգևատրվել են Հայաստանի լավագույն աշակերտները և ուսուցիչները, ինչպես նաև մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաներից բարձր առաջադիմություն ցուցաբերածները։
  • «DigiWeek»-ի երեք թեմատիկ գագաթնաժողովները՝ «DigiWeek21 AI Summit», «DigiWeek21 Venture Summit», «DigiWeek21 Science and Sustainability Summit», միավորել են գիտության, արհեստական բանականության և վենչուրային ֆինանսավորման լավագույն փորձագետներին՝ երիտասարդ ձեռնարկատերերի հետ փորձի փոխանակման նպատակով։

Կոնտակտային տվյալներ