Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Սլովակիա համատեղ թողարկում» թեմային

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվարի 28-ին շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Սլովակիա համատեղ թողարկում» թեմային:

Մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Փոստային նամականիշերից մեկի վրա պատկերված է Սյունիքի մարզում գտնվող հայկական ճարտարապետության բացառիկ նմուշներից մեկը՝ Տաթևի վանքը (IX դ.), մյուս նամականիշի վրա՝ Սլովակիայի Հանրապետության Նիտրիանսկա Բլատնիցայ բնակավայրում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին (IX դ.) է։

Նամականիշների դիզայնի հեղինակը Պետեր Աուգուստովիչն է։

Նմանատիպ գրառումներ