Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ջերարդ Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակ» թեմային
- Հրապարակվել է՝ 30/06/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ջերարդ Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի պետ Ծովինար Գալստյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն գործարար, բարերար, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանը (1925-2013թթ.):
Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է «Կասկադ» համալիրի (ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան) մի հատված, ինչպես նաև՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում գտնվող քանդակներից մի քանիսը:
Գեղաթերթիկի վրա նաև առկա են «ՋԵՐԱՐԴ ԳԱՖԷՍՃԵԱՆ», «100 ԱՄՅԱԿ» և «ԲԱՐԵՐԱՐ, ԳՈՐԾԱՐԱՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: