Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության պատվիրակությանը
- Հրապարակվել է՝ 08/07/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահ Իոնուտ Ադրիան Ֆարկաշի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը։
Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, փոստային, կապի ոլորտների քաղաքականությունից մինչև իրականացվող ծրագրեր ու նախաձեռնություններ, ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված աշխատանքներ, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր աքսելերատորի՝ «Plug and Play»-ի հետ երկարաժամկետ համագործակցությանն ուղղված գործընթացը:
Իոնուտ Ադրիան Ֆարկաշը իր հերթին խոսել է «Շնայդեր Էլեկտրիկ»-ի գործունեության առանձնահատկությունների, աշխարհի տարբեր երկրներում իրականացվող ծրագրերի, դրանց արդյուքների մասին։