Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Plug and Play միջազգային աքսելերատորը Հայաստանում կիրականացնի «Ինկուբացիոն ծրագիր». մեկնարկել է հայտերի ընդունման փուլը

Մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և միջազգային հեղինակավոր Plug and Play Tech Center աքսելերատորի հետ իրականացվող «Ինկուբացիոն ծրագրի» մասնակցության հայտերի ընդունման փուլը:

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է հոկտեմբերին, որը կանցկացվի առկա ձևաչափով՝ շաբաթական երեք օր և կտևի չորս ամիս։

Առաջիկա ամիսների ընթացքում մասնակից ընկերությունները կստանան խորհրդատվություն, բիզնեսի և կարողությունների զարգացման աջակցություն, գործարար կապեր հաստատելու հնարավորություն, ինչպես նաև նորարարության խթանում և անհատական մենթորություն:

Ծրագրի ընթացքում Հայաստան են ժամանելու տարբեր երկրների բարձր որակավորում ունեցող 40-ից ավելի մասնագետներ, ովքեր անհատապես աշխատելու են մասնակիցների հետ:

Դիմել կարող են այն թիմերն ու ստարտափները, որոնք ունեն նորարարական գաղափարներ և ցանկանում են մուտք գործել շուկա:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:

Մանրամասներին և դիմելու կարգին ծանոթանալու համար անցնել հղումով՝ https://www.plugandplaytechcenter.com/locations/yerevan:

Նմանատիպ գրառումներ