Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության ներկայությունը Հայաստանի տեխնոլոգիական կյանքում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 10-ին ընդունել է «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերության պատվիրակությանը՝ կորպորատիվ փոխնախագահ Դեն Գիբբոնսի գլխավորությամբ։

Ընկերությունն առավել հայտնի է համակարգչի մշակիչների և գրաֆիկական համակարգերի նախագծմամբ, մշակմամբ։

Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը, երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Իր խոսքում Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Էյ Էմ Դի»-ի ներկայությունը Հայաստանի տեխնոլոգիական կյանքում, ներկայացրել տեխնոլոգիական զարգացման նպատակով իրականացվող պետական աջակցության ծրագրերը։

Նախարարը նշել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ միջազգային գիտահետազոտական (R&D) կենտրոն՝ համապատասխան ներդրումներ կատարելով այս ուղղությամբ։

Դեն Գիբբոնսը բարձր է գնահատել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև ինժեներական կրթության ուղղությամբ գրանցած նվաճումները։

Նմանատիպ գրառումներ