ՀՀ ԲՏԱ նախարարության աշխատակիցները ստացել են վերապատրաստման դասընթացների ավարտական հավաստագրեր
- Հրապարակվել է՝ 18/10/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական

ՀՀ ԲՏԱ նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում նախարարության աշխատակիցների համար անցկացվել են «Նախագծերի կառավարում» և «Ռազմավարական հաղորդակցություն» վերապատրաստման դասընթացները:
Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ավարտական հավաստագրերի հանձնման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև GIZ-ի Կայուն տնտեսական զարգացման, ուսուցման և զբաղվածության ոլորտի համակարգող Սվենյա Վեյղաուխը, Տեխնոլոգիական զարգացման և թվայնացման ծրագրի խորհրդատու Մարիամ Բաբայանը, Նախագծերի կառավարում դասընթացի դասախոս, Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության նախագահ Աստղիկ Սահակյանը, Ռազմավարական հաղորդակցություն դասընթացի դասախոս, Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես հաղորդակցության և ռազմավարության դասախոս, MBA ծրագրի ամբիոնի վարիչ Սերգեյ Թանթուշյանը, դասընթացներին մասնակից աշխատակիցները:
Շնորհավորելով դասընթացների մասնակիցներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել GIZ-ին և դասընթացավարներին` նախարարության հետ համագործակցության և նախարարության աշխատակիցներին նոր գիտելիքներ և ժամանակակից հմտություններ փոխանցելու համար:
Նախարարի տեղակալը կարևորել է նախարարության աշխատակազմի կարողությունների պարբերական զարգացումը, ինչը ոչ միայն բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, այլև ձևավորում է նորարարական և ռազմավարական մտածողություն, ակտիվացնում է թիմային համագործակցությունը:
Համագործակցության շրջանակում առաջիկայում կանցկացվի նաև «Առաջնորդություն և կառավարում» վերապատրաստման դասընթացը: