Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագիր «Գաղափարի փուլ» բաղադրիչ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023 թվականի «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլ» դրամաշնորհային մրցույթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ:

«Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող ընկերություններին, որոնք մասնակցել են 2023 թվականին «Ներուժ 4.0» աքսելերացիոն ծրագրին և իրենց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: Դրամական հատկացման բյուջեն կազմում է 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած 3 ընկերությունների միջև տրամադրելով յուրաքանչյուրին մինչև 15 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում:
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պահանջները սահմանված են հրավերով:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (www.armeps.am համակարգի օգտագործման ուղեցույց) մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 20-րդ օրվա ժամը 16:00-ն (04.01.2024) հետևյալ հղումով՝
https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=9959914

Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2023/06:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Գոռ Եսայանին

Հեռախոս` 010 590 075, 010 590 174
Էլ. փոստ` neruzh@hti.am