«Ներուժ 2022» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի հնգօրյա միջոցառման բովանդակային մասի կազմակերպման» նպատակով իրականացվող դրամաշնորհի հատկացման մրցույթ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է ««Ներուժ 2022» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի հնգօրյա միջոցառման բովանդակային մասի կազմակերպման» նպատակով իրականացվող դրամաշնորհի հատկացման մրցույթ, որի բյուջեն կազմում է 20,000,000 (քսան միլիոն) ՀՀ դրամ:
«Ներուժ 2022» ծրագրի նպատակն է խթանել հայաստանյան ձեռնարկատիրական էկոհամակարգը՝ միաժամանակ նպաստելով հայրենադարձությանը և դեպի Հայաստան տաղանդի ներհոսքին։ Ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներից հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին ներգրավել՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական և այլ բնույթի աջակցություն տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ Հայաստանում հիմնելու և զարգացնելու համար։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է, մի կողմից, շահառուների համար ապահովել ձեռներեցությամբ զբաղվելու պայմաններ, զարգացնել ձեռնարկատիրական էկոհամակարգը և մյուս կողմից, նպաստել Հայաստանում սփյուռքից բարձր որակավորմամբ մասնագետների և կառավարչական տաղանդի ներգրավմանը։
Ծրագրի շրջանակում 30 թիմեր հնարավորություն կստանան ժամանելու Հայաստան և մասնակցելու ք. Դիլիջանում անցկացվող հնգօրյա միջոցառմանը: Միջոցառման ընթացքում թիմերը կներկայացնեն իրենց գաղափարները, կստանան դրամաշնորհներ և այլ բնույթի աջակցություններ ՀՀ-ում ընկերություններ գրանցելու և գործունեություն ծավալելու նպատակով:
Սույն դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչվող կազմակերպությունը պետք է իրականացնի հնգօրյա միջոցառման կազմակերպման աշխատանքները: Դրամաշնորհի տրամադրման առաջադրանքը ներկայացված է մրցույթի հրավերի N 1 հավելվածում:
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պահանջները սահմանված են հրավերով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (www.armeps.am համակարգի օգտագործման ուղեցույց) մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 15-րդ օրվա ժամը 15:30 (25.08.2022), հետևյալ հղումով՝
https://armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=8564595
Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2022/12:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Գոռ Եսայանին.
Հեռախոս` 010 590 075, 010 590 116
Էլ. փոստ` grants@hti.am