«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Կարողությունների զարգացում» բաղադրիչով դրամաշնորհային ծրագրի մրցույթ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկում է տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» ծրագիրը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» բաղադրիչի դրամաշնորհային մրցույթ:
Բաղադրիչի իրականացման նպատակով կբացվի վաուչերային ֆոնդ, որի բյուջեն կկազմի 200 միլիոն ՀՀ դրամ: Ինժեներական և ՏՏ ընկերությունները կադրային համալրման նպատակով իրենց կարիքներին համապատասխան մասնագետներ պատրաստելու կամ վերապատրաստելու համար դիմումներ կներկայացնեն Նախարարություն:
Վաուչերային ֆոնդից տրամադրվող գումարը կազմելու է կազմակերպություններից ստացված դիմումով ներկայացվող գնի 75 տոկոսը, բայց ոչ ավել քան 2 միլիոն ՀՀ դրամը:
Ֆինանսավորվելու են բացառապես կադրային պատրաստման/վերապատրաստման նախագծերը:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (համակարգից օգտվելու ուղեցույց) հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=10350035:
Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի մայիսի 13-ը՝ ժամը 16:00-ն:
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են հրավերում:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +37410590075, +37410590040, հեռախոսահամարներով: