N ԲՏԱՆ-ԴՄ-2023/03 ծածկագրով հայտարարված «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի դրամաշնորհային մրցույթի արդյունքներ
Ամփոփվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության N ԲՏԱՆ-ԴՄ-2023/03 ծածկագրով հայտարարված «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային մրցույթի արդյունքները:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 280,000,000 ՀՀ դրամ:
Դրամաշնորհային մրցույթով սահմանված ժամկետում մրցույթին դիմել էր 3 կազմակերպություն։
Մրցութային հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշման 31-րդ կետը, որոշեց, որ կազմակերպություններից 1-ի հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր (մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրությունը)։
Միաժամանակ, համաձայն ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշման 31-րդ կետի, ներկայացվում է հանձնաժողովի անդամների և քարտուղարի կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունը և այն կազմակերպության ներկայացրած հայտի պատճեն, որի հետ կարող է կնքվել պայմանագիր՝