Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

  • Մասնակցում է Նախարարության պաշտոնական կայքի՝ օտար լեզուներով բովանդակային ապահովման աշխատանքներին.
  • Մասնակցում է պաշտոնական կայք մուտքագրված լրատվական նյութերի ըստ անհրաժեշտության օտար լեզուներով թարգմանության աշխատանքներին,
  • Պատրաստում է կայք մուտքագրվող և բաժնի գործունեությամբ պայմանավորված հաշվետվություններ.
  • Մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի   մշակմանը.
  • Նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ
  • Ներկայացնում է զեկուցագրեր՝ համապատասխան ստորաբաժանումներում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող աշխատանքների վիճակի մասին.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն,
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակայնության իրազեկման բնագավառում կամ հասարակության հետ կապերի բնագավառում կամ մամուլի հետ կապերի բնագավառում համ հասարակական և հարակից գիտությունների բնագավառներում խմբագիր-սրբագրիչի կամ թարգմանչի` մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատավարձի չափը՝ 189.696.0 (հարյուր ութսունինը հազար վեց հարյուր ինսունվեց ՀՀ դրամ)

Ժամկետը՝ մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 26.04.2024թ.

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,

էլ. փոստ՝  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը՝ թղթային և առցանց տարբերակով:

Ժամանակավոր թափուր պաշտոնի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը և դիմումի ձևը կցվում են:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: