ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
Նախարարարության կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով իրականացվող ծրագրերի իրականացման դեպքով՝
1. Նախարարության կառավարման ներքո գտնվող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների հետ կապված նախարարի հանձնարարությունների կատարում, այդ թվում՝ հրամանների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի նախագծերի կազմում, ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն․ 2․Նախարարության կառավարման ներքո գտնվող կազմակերպությունների եկամուտների և ծախսերի տարեկան և միջանկյալ հաշվետվությունների ընդունման, ուսումնասիրության և համեմատական ցուցանիշների վերլուծության, ծախսային նախահաշիվների ուսումնասիրության և հաստատման ներկայացման աշխատանքներին մասնակցություն․
3.Բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական ոլորտների զարգացման պետական ծրագրերի ու միջոցառումների մշակմանը, դրանց իրագործման ապահովմանը և մոնիթորինգի իրականացման աշխատանքներին մասնակցություն․
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն /տնտեսագիտություն/,
- իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն
Փորձագետը պարտավոր է՝
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
- Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
- Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
- Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 03.02.2025թ․
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 07.02.2024թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,
էլ. փոստ՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: