Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 ՌԱԿ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վարչությունում փորձագետի մրցույթ

 

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

1) Աջակցել կոմիտեի և վարչության կանոնադրական խնդիրների գործառույթների իրականացմանը,

2) Մասնակցել նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի մշակմանը, իրավական հենքի ձևավորմանը,

3) Մասնակցել ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագրի մշակման,արտադրական հզորությունների զարգացման, ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին,

4) Մասնակցել ՀՀ կառավարության միջոցառումների իրականացման և համակարգման աշխատանքներին,

5) Մասնակցել ռազմատեխնիկական համագործակցության իրականացման աշխատանքներին,

6) Մասնակցել ՌԱՀ-ի կադրերի պատրաստման և վերապատրաստման ծրագրերի մշակմանն ու իրականցման աշխատանքներին

7) Իրականացնել կազմակերպչական առաջադրանքների արդյունավետ կատարում, ինչպես նաև կոմիտեի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ այլ առաջադրանքների կատարում։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն,
  • հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների ազատ տիրապետում,
  • իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • հաշվետվությունների կազմման, տեխնիկական առաջադրանքների մշակման, վերլուծությունների կատարման փորձ,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն:

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 10.04.2025 թ.:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 16.04.2024թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: