Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Բարձր տեխնոլոգիաների վարչության փորձագետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) բարձր տեխնոլոգիաների վարչությունը (այսուհետ՝ վարչություն) հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումն է, որն իր մեջ ընդգրկում է էկոհամակարգի զարգացման և նորարարության խթանման բաժինները և որն իր իրավասությունների սահմաններում ապահովում է նախարարությանը օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված խնդիրների և գործառույնթների իրականացումը: Վարչությունը նախարարության առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար, իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

  • Բարձր տեխնոլոգիական ոլորտում միջազգային և տարածաշրջանային համագործակցության ծրագրերի առաջարկների ներկայացում և համակարգում,
  • Տարբեր ուղղություններով արդյունաբերական տեխնոլոգիաների կարիքների վերհանման և խորհրդակցությունների տրամադրման գործընթացի կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ, 
  • Ներկայացնում է բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային հեղինակության ունեցող վերազգային ընկերությունների Հայաստան ներգրավման աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ,
  • Ներկայացնում է բարձր տեխնոլոգիական ոլորտում էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման արդյունքների և ազդեցության, մոնիթորինգի և գնահատման վերաբերյալ առաջարկություններ,
  • Ներկայացնում է վերազգային ընկերությունների ներգրավման նպատակով միջազգային վարկատու կազմակերպությունների ֆինանսավորմանը հավակնող ծրագրերի ընտրության վերաբերյալ առաջարկություններ,
  • Ներկայացնում է բարձր տեխնոլոգիական ոլորտը կարգավորող իրավական ակտերի, նորմատիվ տեխնիկական ակտերի և ստանդարտների բարեփոխման, արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ,
  • Միջազգային գործընկերների հետ նոր ծրագրերի համատեղ մշակման, ներդրման և մոնիթորինգի ապահովում,
  • Թվայնացման, ՏՏ-ի և ինովացիաների ոլորտում միջազգային լավագույն փորձի վերլուծություն և ներդրում,
  • Տեխնոլոգիական ոլորտում ՀՀ դիրքի ամրապնդմանն ուղղված միջոցառումների նախաձեռնում,
  • Միջազգային կազմակերպությունների, դոնորների և զարգացման գործընկերների հետ համագործակցության խորացում,
  • Սփյուռքի ներուժի և արտաքին ներկայացուցչական կառույցների ներգրավման խթանում։

Վարչությունը նպաստում է ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմամբ՝ բարձրացնելով միջազգային տեսանելիությունը և համաշխարհային տեխնոլոգիական գործընթացներում ներգրավվածությունը։

Հետևաբար վերոնշյալ գործառույթները իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավելու փորձագետ, ով իր մասնագիտական բարձր որակավորմամբ կաջակցի և լուծումներ կառաջարկի ցանկացած խնդիրների համար, իսկ առաջացման դեպքում՝ արագ արձագանքման, լուծումների և առաջարկությունների արդյունքում կձևավորի լրացուցիչ առավել արդյունավետ և հստակ մեխանիզմներ։

Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք ակնկալվում է փորձագետի կողմից հետևյալ գործառույթների իրականացում՝

1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման շրջանակում՝

- աջակցել Նախարարության կողմից ռազմավարական ծրագրի տեսլականի և նպատակների հնարավորինս թիրախային ու արդյունավետ ձևակերպմանը,

- համակարգել Նախարարության և ռազմավարական ծրագիրը մշակող թիմի (մրցույթում հաղթող ճանաչված կոնսորցիումի) միջև աշխատանքները,

- հավաքագրել անհրաժեշտ տվյալները,

- պահպանել պատշաճ հաղորդակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտի ասոցիացիաների և միությունների հետ ռազմավարական ծրագրի հետ կապված հարցերում,

- իրականացնել ծրագրի պատշաճ իրագործմանը նպաստող այլ աշխատանքներ:

2. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենք» (այսուհետ՝ Օրենք) օրենքից բխող իրավական ակտերի մշակմանն ուղղված աշխատանքների իրականացում,                                                                                                              

- Օրենքից բխող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողովի և ենթահանձնաժողովների հետ աշխատանքների կազմակերպումը,                      

-Օրենքի շրջանակում վիճակագրական վերլուծությունների և հետազոտությունների իրականացումը,                                                                                                                                                                     - Համապատասխան ոլորտային ուսումնասիրությունների, այդ թվում՝ միջազգային փորձի ուսումնասիրությունների իրականացումը:  

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • հայերենի, ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում,
  • իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,                 
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,         
  • Տվյալների մշակման և վերլուծության ունակություն: 

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է 2026 թվականի մարտի 20-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 27.03.2025թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.010 590117, 

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով. 
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ/ համապատասխան մարմնից/ներից) պատճենները. 
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

  ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: 

 Դիմումի ձևը կցվում է: