ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ /ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ «ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գլխավոր տնօրենը՝ օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է ՊՈԱԿ-ի գործունեությունը, ապահովում է կազմակերպության առջև դրված խնդիրների ու նպատակների իրականացումը և կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Գլխավոր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
2.Բարձրագույն կրթություն
2.Հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ճարտարագիտության կամ բիզնեսի կառավարման կամ տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
3.Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն:
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
- տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
- ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթի մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով Նախարարություն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․
- լրացված դիմում՝ըստ սահմանված ձևանմուշի (ձևը կցվում է),
- ինքնակենսագրություն (ձևը կցվում է),
- անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը),
- 2 գունավոր լուսանկար՝ 3X4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային),
- բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը) առկայության դեպքում.
- օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում.
- գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում.
- աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք՝ նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:
- Հայեցակարգ՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով, առավելագույնը 20 էջ, որը պետք է ներկայացվի 2024 թվականի ապրիլի 17-ին: Հայեցակարգը պետք է պարունակի կազմակերպության առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը, ներառի պետական կազմակերպութան բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Քաղաքացին ներկայացվող բնօրինակ փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև դրանց պատճենները, որոնք պատճենների հետ համեմատվելուց հետո վերադարձվում են քաղաքացուն։
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 16-ին, ժամը՝ 11.00-ին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 18-ին, ժամը՝ 11.00-ին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3):
Հիմնական աշխատավարձը՝ 660.000 /վեց հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ 2024 թվականի մարտի 11-ից մինչև 2024 թվականի ապրիլի 3-ը ներառյալ՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-ից մինչև 13.00֊ը:
Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի հստակ շրջանակը՝
1.ՀՀ սահմանադրություն /
2.ՀՀ աշխատանքային օրենսգիրք
3.«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
4. «Գնումների մասին» ՀՀ օրենք
5. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենք
Թեստային հարցերի նմուշը կցվում է
Մրցույթի հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝ (առաջնորդում, ռազմավարական պլանավորում, որոշումների կայացում, ժամանակի կառավարում, հաղորդակցման հմտություններ, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն). մասնագիտական գիտելիքների ստուգում:
1.ՀՀ աշխատանքային օրենսգիրք
2.«Պետական ոչ առևտրային կազմակերպություններ մասին» ՀՀ օրենք
3.«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենք
4.«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրություն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-45, էլեկտրոնային փոստի հասցե՝
1.Ձևանմուշ
3.Դիմում
_________________________________________________________________________________________________________________________________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ /ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ «ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու Նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով: Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝
- Կազմակերպության անվանումը
- Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
- Կազմակերպության կանոնադրությունը:
Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ 2024 թվականի մարտի 11-ից մինչև 2024 թվականի ապրիլի 3-ը ներառյալ՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-ից մինչև 13.00֊ը:
Հեռախոսահամար՝ 010-59-00-45, էլեկտրոնային փոստի հասցե՝