Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման դեպքով՝
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեում անհրաժեշտություն է առաջացել ներգրավել փորձագետ՝ ԳՀՓԿԱ գործող և նոր կնքվող պայմանագրերի կատարման նկատմամբ նախնական հսկողության ընթացքը գրագետ, ժամանակակից թվային գործիքների ներդրմամբ իրականացնելու, պայմանագրերի ժամանակին կատարմանը աջակցելու, պայմանագրի կատարման արդյունավետությունը (այդ թվում ֆինանսական միջոցների ծախսման) գնահատելու նպատակով։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
Փորձագետը պարտավոր է՝
1) Բարձրագույն կրթություն
2) Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
3) Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների իմացություն
4) Հաշվետվությունների կազմման, մշակման, վերլուծությունների կատարման ունակություն
5) Փորձ նախագծերի կառավարման կամ դրան առնչվող ոլորտներում
6) Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն
7) Թիմային աշխատանքի պատրաստակամություն
8) Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն
9) Համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
- Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
- Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
- Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 25.01.2025 թ.:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 01.02.2024թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,
էլ. փոստ՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: