Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
1) իրականացնում է կապի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքները.
2) իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահմանված կապի և տիեզերական կապի ոլորտներին առնչվող հանձնառությունների իրականացման աշխատանքները.
3) իրականացնում է կապի և տիեզերական կապի ոլորտների զարգացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության ծրագրերի մշակման և դրանց իրականացման մոնիթորինգի աշխատանքները.
4) իրականացնում է ռադիոհաճախականության տիրույթի բաշխման, օգտագործման որոշակի նպատակների համար ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքերը.
5) իրականացնում է կապի և տիեզերական կապի ոլորտներին վերաբերող իրավական և տեխնիկական ակտերի, ստանդարտների մշակման աշխատանքները.
6) իրականացնում է կապի օբյեկտների, կապուղիների ու դրանց պաշտպանական գոտիների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի մշակման աշխատանքները.
7) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով կապի և տիեզերական կապի ոլորտներին վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրման ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման աշխատանքները.
8) իրականացնում է կապի և տիեզերական կապի ոլորտներում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցության և իր իրավասության սահմաններում միջազգային
համագործակցության այլ ձևերի իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքները
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի` կապի և տիեզերական կապի ոլորտներին վերաբերող բաժինների մշակման աշխատանքները.
10) իրականացնում է ռադիոհաճախականության տիրույթի պաշտպանության ու պահպանման նորմերի և դրանց կիրառման կարգի մշակման աշխատանքները.
11) իրականացնում է հեռահաղորդակցության և արբանյակների ուղեծրային դիրքի օգտագործման պայմանների կարգավորման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի հաստատման և փոփոխման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
13) իրականացնում է ռադիոալեհավաք կառույցների շինարարության, ներկման և լուսավորման վերաբերյալ կանոնների մշակման աշխատանքները.
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ճարտարագիտության կամ տնտեսագիտության բնագավառներում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
Աշխատավարձի չափը՝ 267,072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու ՀՀ դրամ)
Ժամկետը՝ մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 12.04.2023թ.
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,
էլ. փոստ՝
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը՝ թղթային և առցանց տարբերակով:
Ժամանակավոր թափուր պաշտոնի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը և դիմումի ձևը կցվում են:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: