Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը

Հունվարի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը:

Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին ներկայացվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝ ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացման, տեղական ձեռնարկությունների հետ համագործակցության, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունների ներգրավման և այլ ուղղություններով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ոլորտի ռազմավարական նշանակությունը, կարևորել կոմիտեի արդյունավետ գործունեությունը՝ ռազմարդյունաբերական կարողությունների, սպառազինության և տեխնիկայի արտադրության շարունակական զարգացման ու առկա ներուժի ընդլայնման գործում:

Նմանատիպ գրառումներ